Լոռի բերդ գյուղի մոտակայքում «Mercedes Vito»-ն բախվել է էլեկտրասյանը. վարորդը և 4 երիտասարդ ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Նոյեմբերի 10-ին, ժամը 15:20-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լոռի բերդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes Vito» մակնիշի 34 FN 762 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1980 թ. ծնված Հ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1991 թ. ծնված Ա. Մ.-ը, 1989 թ. ծնված Գ. Ս.-ը, 1991 թ. ծնված Կ. Դ.-ը ու 1993 թ. ծնված Դ. Ե.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. Հ. Ա.-ը հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

Տեսանյութեր

Լրահոս