Բաժիններ՝

Ազարին ձեռք բերելու համար Զիդանը պատրաստ է վաճառել Բեյլին

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել «Ռեալ»: Բելգիացի կիսապաշտպանը հերթական ուժեղ մրցաշրջանն է անցկացնում «Չելսիում», ինչի պատճառով «Արքայական ակումբի» հետաքրքրությունը նրա նկատմամբ միայն աճում է:

Ինչպես հաղորդում է Don Balon-ը, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Էդենին արդեն դարձրել է հաջորդ ամառվա Մադրիդի առաջնահերթ տրանսֆերային նպատակը:

«Սերուցքայինների» մարզիչը միանգամայն գոհ է Քարիմ Բենզեմայից հարձակման կենտրոնում, դրա համար չի ցանկանում «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը, ում թիմում ցանկանում է տեսնել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Դրա փոխարեն՝ Զիդանը կենտրոնացած է այն բանի վրա, որպեսզի կրեատիվություն ավելացնի թիմի գործողություններում, և ըստ նրա կարծիքի՝ Էդեն Ազարն ավելի, քան որևէ մեկը, հարմար է այդ նպատակի համար:

Հաղորդվում է, որ Մադրիդում Ազարը կարող է փոխարինել Գարեթ Բեյլին, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս