Կոտայքի մարզում Toyota Camry-ն վրաերթի է ենթարկել «Առինջ Մոլ»-ի 34-ամյա աշխատակցին. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Առինջ Մոլ» տոնավաճառի դիմաց Toyota Camry մակնիշի վարորդը վրաերթի է ենթարկել Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիկչ, 34-ամյա Արթուր Ադամյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրարեթի ենթարկվածը «կրծքավանդակի առաջնային մակերեսի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի, ինչպես նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի ծառայողները ունեն օպերատիվ տեղեկություններ մեքենայի համարանիշների թվերի վերաբերյալ:
Կան տեղեկություններ, որ վրաերթը կատարել է Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը, ով վիրավորին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև հեռացել:
Փաստի առթիվ Ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունն, ինչպես նաև ավտոմեքենայի համարանիշների ամբողջական տվյալները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։