«Կընդունե՞ք ինձ, եթե վերադառնամ». Նեյմարը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները գտնում են, որ թիմի նախկին հարձակվող Նեյմարը պրոբլեմներ ունի ՊՍԺ-ում: Այդպիսի եզրահանգում են նրանք կատարել Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ վերջերս «Բարսելոնա» կատարած այցի ժամանակ, որտեղ նա հանդիպել է իր նախկին թիմակիցների հետ: Նեյմարը, ինչպես միշտ, ուրախ է եղել և կատակել է: Բայց, իմիջիայլոց, նա հարց է տվել «Բարսելոնայի» խաղացողներին. «Կընդունե՞ք ինձ, եթե վերադառնամ»:
Նեյմարը փարիզյան ակումբ տեղափոխվեց նախորդ մրցաշրջանի վերջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել նրան՝ որպես Կրիշտիանու Ռոնալդուի փոխարինող:
Պատրաստեց Անի Գաբուզյանը