Բաժիններ՝

Արամ Ա կաթողիկոսը ողջունել է «Բազմազանությամբ Արեւելք» նախաձեռնությունը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 10-ին ընդունել է «Բազմազանությամբ Արեւելք» կազմակերպության ներկայացուցչին։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից՝ հավելելով. «Այս առաւօտ, 10 Նոյեմբեր 2017-ին, Վեհափառ Հայրապետը իր գրասենեակին մէջ ընդունեց «Բազմազանութեամբ արեւելք» ոչ-կառավարական կազմակերպութեան ներկայացուցիչը։ Վերջերս Լիբանանի մէջ հաստատուած յիշեալ կազմակերպութիւնը կը ծրագրէ իր անդամակցութիւնը ընդլայնել՝ ներառելով Միջին Արեւելքի այլ երկիրներու ներկայացուցիչներ, քրիստոնեայ թէ՛ իսլամ։

Վեհափառ Հայրապետը ողջունեց նշեալ նախաձեռնութիւնը՝ շեշտելով Միջին Արեւելքին մէջ բազմազանութիւն պահելու եւ համագործակցաբար զայն աւելի ամրապնդելու անհրաժեշտութիւնը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930