«Մանկապարտեզի աշխատակիցներից մեկն ահազանգել է, որ դանակով մտել են մանկապարտեզ և հարձակվել իրենց վրա։ Այս պահին օպերատիվ խումբը դեպքի վայրում է, հանգամանքները պարզվում են, կտրվի լրացուցիչ տեղեկավտություն»։
Իսպանիայի գլխավոր դատախազ Խոսե Մանուել Մասան հոկտեմբերի 30-ին հայտարարել է Կատալոնիայի այն քաղաքական գործիչների դեմ հայց ներկայացնելու մասին, որոնք առնչություն ունեն տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման հետ:
Հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարու տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։
Իրանն սկսել է շահագործել սեփական արտադրության Afagh («Հորիզոն») ռադիոտեղորոշման համակարգը:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողկան հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց կողմից այդ դեպքերի մասին իմանալու և օրենքով սահմանված կարգով ընթացք չտալու դեպք:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կրկին հայտնվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
Լեհաստանի կառավարությունը մտադիր է ակտիվորեն գործել եւ Ֆրանսիայի իշխանությունների հետ տարբեր մակարդակներով մի ամբողջ շարք բանակցություններ վարել ծագումով լեհ Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի հուշարձանը հանրապետություն տեղափոխելու հնարավորության շուրջը՝ հուշարձանից խաչն ապամոնտաժելու անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի Պետական խորհրդի որոշման պատճառով:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվաննվիրվածհանդիսավոր միջոցառմանը:
Կատալոնիայի Ժեներալիտետի (գործադիր իշխանություն) առանձին անդամներ, որոնք ավելի վաղ աշխատանքից հեռացվել էին Իսպանիայի կառավարության կողմից, հոկտեմբերի 30-ին եկել են իրենց աշխատատեղեր եւ Համացանցում զետեղել դա հաստատող լուսանկարներ:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում տեղատարափների եւ սաստիկ քամու պատճառով առանց էլեկտրականության մնացած մարդկանց թիվն ավելացել է մինչեւ 930 հազար:
Կատալոնացիների միայն երրորդ մասն է հանդես գալիս Իսպանիայից տարածաշրջանի անկախանալու օգտին:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգության հերթական դեպքն է գրանցվել, այս անգամ՝ Արարատի մարզում։
Հոկտեմբերի 30-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Անտառային փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մանրամասները. եղբայրները ձերբակալված են։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ բանակցորդ Ստաֆան դե Միստուրան չի մասնակցում արաբական հանրապետության իրադրության կարգավորմանը նվիրված Աստանայի յոթերորդ միջազգային հանդիպմանը:
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը:
Այս տարի նախանշված 4±1.5% գնաճի մակարդակին կհաջողվի հասնել տարվա վերջին, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մշտապես դեֆլյացիա է եղել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը:
Արդյունավետ էր հատկապես համակարգված աշխատանքը Վրաստանի իրավապահների հետ, որն արդեն ավանդույթ է և փոխլրացնող գործողությունների շնորհիվ մեկ անգամ չէ, որ դրական արդյունք է տվել հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը, կարող է անցկացվել Սոչիում նոյեմբերի կեսերին, դրան կարող է մասնակցել ավելի քան հազար մարդ:
Իսպանիայի կառավարության անդամները, որոնք վարչապետ Մաիրանո Ռախոյի կարգադրությամբ ձեռնամուխ են եղել Կատալոնիայի կառավարմանը, չեն պլանավորում փոփոխություններ մտցնել Կատալոնիայի գործադիր իշխանության մարմիններում գոյություն ունեցող հիերարխիայում:
«Ուշադիր հետևում եմ այս գծապատկերներին, շատ գեղեցիկ պատկերներ են՝ կլոր, ութանկյուն, ձվաձև, և այդպես շարունակ. հավատացեք, ժողովուրդը հոգնել է այս պատկերազարդ նկարներից»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայատարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Ներկայումս քննարկվում են Վրաստանում հայտնաբերված Վերնիսաժի մոտ սպանության գործով երկու հետախուզվողներին Հայաստան տեղափոխելն ապահովող ընթացակարգերը:
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստները թիմի ավագ Լիոնել Մեսսիի գլխավորությամբ չեն ցանկացել ընկերական հանդիպում անցկացնել Ադրբեջանի հավաքականի հետ: