Բաժիններ՝

Իսլանդիան՝ ԱԱ 2018-ում. Ինչո՞ւ են նրանք յուրահատուկ

Իսլանդիայի հավաքականը, որին բոլորը սիրահարվեցին Եվրո-2016-ի ընթացքում, կանգ չի առնում: Իսլանդացիներն Աշխարհի առաջնության եզրափակչում են:

Իսլանդիայի հավաքականն իրոք յուրահատուկ է: Առանձնացրել ենք դա փաստող 10 պատճառ:

1. Եվրո 2016-ի ընթացքում իրենց հավաքականին աջակցում էին 30 հազարից ավելի իսլանդացիներ: Սա երկրի բնակչության 10 տոկոսն է: Նման մասսայական հոսք չէր եղել Եվրոպայի առաջնությունների պատմությունում:

2. Եվրո-2016-ի խմբային փուլի Ավստրիայի հետ որոշիչ խաղը դիտել է Իսլանդիայի հեռուստադիտողների 99.8 տոկոսը:

Կարդացեք նաև

3. Վերը նշված խաղը վարում էր մի խենթ մեկնաբան, որը իսկական ֆուրոր էր առաջացել և գրեթե կորցրել էր ձայնը եզրափակիչ րոպեներին:

Ավելի ուշ պարզվեց, որ այդ մեկնաբանը պրոֆեսիոնալ մարզիչ է, ով խաղից հետո արագորեն վազել է իր թիմի խաղին:

4. Եվրո-2016-ին մասնակցած թիմը հագեցած էր շատ հետաքրքիր և խարիզմատիկ ֆուտբոլիստներով: Օրինակ` թիմի դարպասապահը շատ հայտնի ռեժսոր է, որ նկարահանել է գովազդներ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են IKEA-ն , Coca-Cola-ն, Icelandair ավիաընկերությունը, և այլն:

5. Հավաքականի ավագ Արոն Գունարսոնը մինչև 15 տարեկանը զբաղվում էր հանդբոլով և անգամ արել է պրոֆեսիոնալ քայլեր: Սակայն նա թողեց ամեն ինչ և զբաղվեց ֆուտբոլով, որպեսզի 22 տարեկանում դառնա հավաքականի ավագը:

Գունարսոնը հայտնի է նաև իր դաջվածքներով՝ Իսլանդիայի մեծ դրոշը՝ ամբողջ մեջքին, վիկինգների խորհրդանշաններ, և այլն:

6. Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը մինչև նախորդ տարի շատ լուրջ զբաղվում էր ատամնաբուժությամբ. դա նրա հիմնական աշխատանքն էր:

7. Իսլանդիայում երկրպագուները և թիմերը ունեն շատ ջերմ հարաբերություններ: Խաղերից մեկ օր առաջ ակումբի գլխավոր մարզիչը հանդիպում է երկրպագուների հետ և պատմում է նրանց ամեն ինչ մեկնարկային կազմի և տակտիկայի մասին:

Իսլանդիայի հավաքականում այս ավանդույթը գործում է արդեն 4 տարի: Հանդիպումները տեղի են ունենում բարում՝ առանց մեդիայի ներկայացուցիչների և առանց ֆոտո կամ տեսանկարահանումների:

Հետաքրքիր է, որ ոչ մի անգամ այս հանդիպումների մանրամասները չեն հայտնվել մեդիայում:

8. 5 տարի առաջ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Իսլանդիան 131-րդն էր, հիմա նրանք 22-րդ տեղում են:

9. Իսլանդիայի հավաքականի մարզիչը պատմում է, որ թիմի հետ տարվում է հոգեբանական շատ լուրջ աշխատանք: Ամեն խաղից հետո առանձնացվում են այն պահերը, որոնք կարող են մոտիվացնել ֆուտբոլիստներին՝ լավ հարվածներ, գոլեր, գեղեցիկ փոխանցումներ, և այլն:

10. Իսլանդական ֆուտբոլը վերջին տարիներին կտրուկ աճ է արձանագրել: Սա կապված է այն բանի հետ, որ ֆուտբոլային ոլորտում կատարվել են լուրջ փոփոխություններ: Եթե 2000-ականների սկզբին 10 տարեկան երեխաները մարզվում էին իրենց ծնողների հետ, ապա հիմա նրանք մարզվում են թիմերում, որոնց գլխավոր մարզիչներն ունեն A կամ B մակարդակի լիցենզիա:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս