
Տղամարդը հափշտակել է քաղաքացուհու դրամապանակը և բերման ենթարկվել ոստիկանություն

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.10-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Միչուրինի փողոցից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Պարզվել է, որ Տիգրան Վ.-ն նույն օրը՝ ժամը 12.00-ին, Միչուրինի փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակում բացահայտ հափշտակել է 1978 թ. ծնված Արմինե Կ.-ի դրամապանակը, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում, հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն: