Բաժիններ՝

Իդլիբում ոչնչացվել են «Ջեբհաթ ան Նուսրայի» հինգ ազդեցիկ դաշտային հրամանատարներ

Սիրիայի Իդլիբի նահանգում ոչնչացվել են հինգ ազդեցիկ դաշտային հրամանատարներ, որոնք ղեկավարում էին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Ահաբեկիչները սեպտեմբերի 18-ին Համայի նահանգում հարձակվել էին ռուս զինվորական ոստիկանների վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Ինչպես պարզաբանել է Կոնաշենկովը, նրանց հրթիռային-ավիացիոն ուղղորդված հարված են հասցրել՝ Իդլիբ քաղաքից դուրս մի շինությունում դաշտային հրամանատարների հավաքի վերաբերյալ մի քանի կապուղիներով տեղակատվության հաստատումից հետո:

«Հարվածի շնորհիվ ոչնչացվել են (…) Աբու Սուլման աս Սաուդին (Իդլիբի նահանգի հարավային հատվածի պետ), Աբու ալ Աբաս Անադինը (ֆինանսական հարցերի Էմիր), Աբու Հասանը (ռազմական նախարար Աբու Մուհամադ ալ Ջուլանիի խորհրդական), Վալիդ ալ Մուստաֆան (հոգեւոր առաջնորդ Աբդալա ալ Մուխեյսնիի օգնական), ինչպես նաեւ Աբու Մուջահիդը (շարիաթական դատավոր)»,- ասել է Կոնաշենկովը: Հրամանատարների հետ մեկտեղ ոչնչացվել են եւս 32 զինյալներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930