Բաժիններ՝

Թիլերսոնը Չինաստանի իշխանությունների հետ կքննարկի հյուսիսկորեական խնդիրը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 28-30-ը ուղեւորություն կկատարի Պեկին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ՉԺՀ այցի նախապատրաստման շրջանակներում: Այդ մասին սեպտեմբերի 26-ին կայացած բրիֆինգում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:

«Այս ուղեւորությունը կկայանա նախագահ Դոնալդ Թրամփի՝ նոյեմբերին ՉԺՀ կատարելիք այցի նախապատրաստման շրջանակներում,- նշել է նա:

Պետքարտուղար Թիլերսոնը հանդիպումներ կանցկացնի Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Սա նրա՝ որպես պետքարտուղարի, արդեն երկրորդ այցն է Չինաստան: Այցի ընթացքում նա կքննարկի մի ամբողջ շարք հարցեր, այդ թվում՝ Կորեական թերակղզու միջուկազերծման խնդիրը, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների հարցերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930