
Արցախում ավտոմեքենան ձորն է ընկել

Սեպտեմբերի 26-ին ժամը 23:38-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքից «Իսահակի աղբյուր» տանող ավտոճանապարհի 2,5 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով Շուշի քաղաքի Մուրացանի 20 տան հասցեի բնակիչ Տ.Բ.-ն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը: ՃՏՊ-ի հետևանքով` վարորդը և երեք ուղևորները չեն տուժվել: 27.09.17թ ժամը 01:43-ի դրությամբ սեփական ուժերով վերամբարձ կռունկի միջոցով ավտոմեքենան հանել են ձորից: