Բաժիններ՝

Մեխիկոյում գրեթե մեկ միլիոն մարդ առանց ջրի է մնում երկրաշարժից հետո

Մեքսիկայի մայրաքաղաքի արեւելքի Իստապալապայի շրջանի առնվազն 900 հազար բնակիչներ մինչ օրս ջրամատակարարումից օգտվելու հնարավորություն չունեն սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո: Սեպտեմբերի 26-ին այս մասին հայտնել է շրջանի վարչակազմը:

7,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումը հանգեցրել է Իստապալապայի ջրմուղի ցանցերի ավելի քան 820 վնասվածքների, եւ դրանց մեծ մասը մինչ այժմ վերացված չէ:

Ինչպես Televisa հեռուստաալիքին հայտարարել է շրջանի ղեկավար Դիոնե Անգիանոն, իրադրությունը մնում է «տագնապալից»: Իստապալապայում բնակվում է շուրջ 2 միլիոն մարդ:

Ներկայում հայտնի է տարերքի հարվածի 333 զոհերի մասին, մի քանի հարյուր մարդ մնում է հիվանդանոցներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930