
Հրապարակվել է Վիննիցայի զինապահեստներում բռնկած հրդեհի տեսագրությունը

Ուկրաինայի Վիննիցայի մարզի բնակիչները սոցիալական ցանցերում զետեղում են Կալինովկա քաղաքի մերձակայքում բռնկած հրդեհի տեսակադրեր, որն ուղեկցվում է պայթյուններով: Դրանցից մեկում գիշերը քաղաքի շինությունների ֆոնին բռնկում է երեւում։ Զորամասերից մեկի պահեստներում հրդեհի եւ պայթյունների մասին ահազանգերն արտակարգ ծառայություններում ստացվել են սեպտեմբերի 26-ի ուշ երեկոյան: Ներկայում իրադարձության էպիկենտրոնի 50-կիլոմետրանոց գոտում օդային տարածությունը լիովին փակ է: Տարահանվել են մերձակա բնակավայրերի շուրջ 30 հազար բնակիչներ:
«Ուկրզալիզնիցյան» փոխել է 14 գնացքների երթուղիները, տարահանվել են պատահարի վայրի մերձակա չորս կայարանների աշխատողները: Վիննիցա է ժամանել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: