Գիտնականները նշել են երազատեսությունների բացակայության վտանգավոր հետևանքները
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ արագ քնի փուլի կրճատումը, որի ընթացքում մարդը երազներ է տեսնում, կապված է թուլամտության զարգացման մեծ ռիսկի հետ: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Neurology հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդել է ԱՄՆ-ի Նյարդաբանության ակադեմիան:
Գիտափորձին մասնակցել է միջինը 67 տարեկան 321 մարդ Մասաչուսեթսից (ԱՄՆ): Նրանց հսկել են (այդ թվում՝ հետևելով գլխուղեղի ռիթմերին) մոտավորապես 12 տարվա ընթացքում: Այդ ժամանակի ընթացքում 32 մարդու մոտ ախտորոշվել է թուլամտության ձևերից մեկը, 24-ի մոտ՝ Ալցհայմերի հիվանդություն:
Հենց արագ քնի փուլի, այլ ոչ թե այլ ժամանակամիջոցների կրճատումը, ինչպես ցույց են տվել հեղինակները, կապված է եղել թուլամտության հետ: Փաստորեն արագ քնի տևողության մեկ տոկոս նվազումը դրականորեն է հարաբերակցել թուլամտության զարգացման ռիսկի ինը տոկոս բարձրացմանը:
«Մեր արդյունքներն արագ քնի փուլը նշում են որպես թուլամտության պրեդիկատոր,- ասել է համահեղինակ Մեթյու Պասեն: -Հատագայում մենք պետք է հասկանանք այն պատճառները, որոնցով արագ քնի փուլի տևողությունը կապված է թուլամտության առաջացման մեծ ռիսկի հետ»:
Ընդամենը կա քնի հինգ փուլ: Արագ քնի ժամանակամիջոցը դրանցից վերջինն է և բնորոշվում է գլխուղեղի մեծ ակտիվությամբ: Այդ ժամանակ մարդը, որպես կանոն, տեսնում է երազներ, իսկ նրա ակնախնձորներն արագ շարժումներ են կատարում: