Բաժիններ՝

Մադուրոն ձախողված է որակել ընդդիմության հայտարարած գործադուլը

Ընդդիմության հայտարարած գործադուլը լայն պաշտպանություն չգտավ վենեսուելացի ժողովրդի մեջ: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Բանվոր դասակարգն այսօր (հուլիսի 26-ին) լիակատար հաղթանակ տարավ ընդհանուր գործադուլի նկատմամբ»,- ասել է նա այն միջոցառմանը, որը հեռարձակվում էր Venezolana de Televisiցn-ի եթերում։

«Ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել աշխատելու»,- հավելել է նա: Նախագահի խոսքով՝ գործադուլի օրն ամբողջ երկրում, մասնավորապես, աշխատել են տրանսպորտային եւ նավթային հատվածները, արդյունաբերության հիմնական ճյուղերը եւ էլեկտրակայանները:

Ինչպես իր հերթին պնդում է ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի փոխխոսնակ Ֆրեդի Գեւարան, նոր գործադուլին մասնակցել են ավելի շատ քաղաքացիներ, քան անցյալ շաբաթ հայտարաված գործադուլին: «Մենք կարող ենք ասել, որ գործադուլին միացել է երկրի 92 տոկոսը: Վենեսուելան Մադուրոյին պարզորոշ հասկանալ տվեց, որ չի հաշտվի Սահմանադրական ասամբլեայի գումարմանը»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Periscope-ի հավելվածով:

Ինչպես պնդում է Գեւարան, վկայակոչելով արհմիությունների տվյալները, գործադուլին մասնակցել է տրանսպորտային հատվածի 92 տոկոսը, առեւտրական հատվածի 86 տոկոսը, ինչպես նաեւ պետական հատվածի 82 տոկոսը, այդ թվում նավթայինի 72 տոկոսը: Փոխխոսնակի խոսքով՝ ձերբակալվել են բողոքի ակցիաների 97 մասնակիցներ: Հուլիսի 26-ին վենեսուելական ընդդիմությունը եւ նրա կողմնակիցներն սկսել են երկօրյա գործադուր՝ Սահմանադրական ասամբլեայի ընտրությունները չեղյալ հայտարարելու պահանջով: Գործադուլն ուղեկցվում է բողոքի փողոցային ակցիաներով, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս