Երեկվանից առանձին կայքեր արտատպում են թուրքական որոշ լրատվամիջոցների խայծը, թե իբր Սամվել Կարապետյանին պատկանող «մի քանի շքեղ զբոսանավ վառելիքի լիցքավորման համար կանգ են առել Թուրքիայում՝ Բոդրումի նավահանգստում»:
Իտալիայի ոստիկանությունն Իսպանիայի եւ Պանամայի թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառության միջազգային ցանց:
Oրերս սահմանին կանխվել է ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն:
Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Վերջին իրադարձությունները շփման գծում վկայում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վերսկսման մասին:
Ֆրանսիացի երեք լրագրողներ են վիրավորվել իրաքյան Մոսուլում ականի պայթյունից:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունիսի 19-ին, ժամը 18.40-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1954 թ. ծնված Նորայր Մ.-ն:
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածների դադարեցման մասին՝ հունիսի 18-ին սիրիական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Թուրքիա:
2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հայտարարել է ԱՄՆ-ի աներեւակայելի աջակցության մասին:
Թուրքական Բոդրում նավահանգստում հայտնված հայ գործարար Սամվել Կարապետյանի զբոսանավը խիստ տպավորել է թուրքական հեղինակավոր «Հուրիեթ» պարբերականին, որն այդ մասին լուրը տեղադրել է հունիսի 20-ի համարի առաջին էջում:
Ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերը կոմայում մահացել է Հյուսիսային Կորեայից վերադառնալուց հետո, որտեղ նրան դատապարտել էին «հակապետական արարքների» համար, տեղեկացնում է BBC News-ը:
Ուրուգվայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտը (INDDHH) նամակ է հղել երկրի կանցլեր Ռոդոլֆո Նին Նովոային՝ մտահոգություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշել է իրավապաշտպան Օսկար Լոպեսին ներառել «սև ցուցակ»-ում այն բանի համար, որ վերջինս Արցախում սահմանադրական հանրաքվեին աշխատել է որպես դիտորդ:
Աֆղանստանի արեւելքի Փարվանի նահանգում ԱՄՆ-ի ռազմակայանի ութ պահապաններ են զոհվել, եւս երկուսը՝ վիրավորվել անհայտ անձանց հարձակման հետեւանքով:
Deep Root Analytics վերլուծական ընկերությունը սխալմամբ բաց կայքում զետեղել է 198 միլիոն ամերիկացի ընտրողների տվյալները, ինչի մասին հայտնել է The Нill թերթը։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թմրանյութերի շրջանառության դեմ ուղղված լայնամասշտաբ գործողություն է իրականացվում:
Թուրքիայի Մանիսա շրջանից հետո սննդային զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Քասթամոնուի զորամասում:
«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Մակույկը, որում եղել է 16-ից մինչեւ 18 տարեկան հինգ մարդ, շրջվել է հունիսի 19-ի երեկոյան:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է Թեհրանում Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթի առթիվ: Այդ մասին հայտնել է Թասնիմ գործակալությունը:
Երեկ Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:
Եվրամիությունը ներկայիս պայմաններում չի պատրաստվում Թուրքիայի հետ բանակցությունների նոր գլուխ բացել:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների ղեկավարները Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր միակողմանի պատժամիջոցների մասին օրինագիծն ուսումնասիրման են ուղարկել արտաքին գործերի կոմիտե, ինչի մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Օրերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը, ՀՀ քաղաքացիների ընդունելության ժամանակ հանկարծակի հնչել է տագնապի ազդանշան: Այն հնչում է սովորաբար տեռորիստական ակտերի կամ որևէ այլ վտանգի դեպքում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստել է ծրագիր, որում շարադրված են Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքային հարաբերությունների հաստատման երեք հիմնական ուղղություններ:
Հունիսի 19-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա:
Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատմեց, որ բելգիացի գործընկերները ներկայացրել են, թե Հայաստանից գնացած ապաստան հայցողներն ինչ լեգենդներ են պատմում:
Շարունակվում է պարային խմբերի կազմում դեպի եվրոպական երկրներ ՀՀ քաղաքացիների անօրինական տեղափոխումը: Ընդ որում, շատ հաճախ այդ գործընթացը կազմակերպում են անձամբ հայտնի պարի խմբի ղեկավարները: