Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Քուչակ-Ապարան ճանապարհին. մեղվի փեթակներ տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Հունիսի 19-ին, ժամը 21:35-ին տեղեկություն է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 7-րդ կմ-ին մեղվի փեթակներ տեղափոխող «Dodge Magirus» մակնիշի 12 LO 728 պետհամարանիշով (վարորդ՝ 1940 թ. ծնված Ի. Մ.) ավտոմեքենայի ետևի անվադողը պայթել է, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է. ճանապահրը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատվածից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930