«Պետք է լինեն ունևորներ, հարուստներ, և պետք է լինի միջին խավ». կաթողիկոսն՝ աղքատության մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Շիրակի մարզի Հառիճավանքի հոգևոր ընծայարան էր այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վերջինս մասնակցում էր ամերիկահայ բարերարների կողմից ֆինանսավորված հոգեւոր ընծայարանի պաշտոնական բացման արարողությանը:

Մեր թղթակիցը ՀՀ ամենաաղքատ մարզ այցելած կաթողիկոսից հետաքրքրվել է, թե ինչ քայլերի պետք է դիմել վերջ տալու համար երկրում տիրող սոցիալական անհավասարությանը: «Բնական է, որ հասարակական կյանքում պետք է լինեն ունևորներ, պետք է լինեն հարուստներ, և պետք է լինի միջին դաս, միջին խավ: Մեկը մյուսին պետք է լրացնի: Մենք մեր աշխատանքով պետք է կազմակերպենք նրանց առաջընթացը: Աստված պետք է օրհնի, զորակցի մեր ժողովրդին, որ կարողանանք բարվոքել մեր կյանքը…

Եկեղեցին իր կարելիության շրջանակներում աջակցում է: Ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպես նաև խրախուսում ենք, հորդորում, պատգամում ենք մեր ունևոր մարդկանց, որպեսզի ներդրում կատարեն հայրենիքում»,- ասել է կաթողիկոսը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս