«Սնանկացման պրոցեսը դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց». Կարեն Կարապետյան
Այսօր կառավարության նիստում հանձնարարականները վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթների վերաբերյալ դիտարկումներով:
Ըստ նրա` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 2016-17թթ. ձևավորված 22 մլրդ դրամ հարկային պարտավորությունները չմարելու հետևանքով հարուցվել է 2100 վարոյթ, չնայած կարելի էր որրշ դեպքերում այընտրանքային միջոց կիրառել:
Կ. Կարապետյանը նշեց, որ սնանկության վարույթի տևողությունը երկար է, գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար:
Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով բռնագանձման և համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում Սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարակություններ ներկայացնել:
«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև իրականում մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ պրակտիկորեն սնանկացման գործընթացների մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման, բոլոր մասնակիցների այդ պրոցեսի բավարարման և ընդհանրապես այդ պրոցեսը դառնում է անկառավարելի, շատ սուբյեկտիվ գործընթաց: Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»,- ասաց Կ. Կարապետյանը: