Dior-ը լուսարձակիչ թևնոցներով ժամացույցների նոր մոդելներ է ցուցադրել
Dior ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է La Mini D de Dior Wraparound ժամացույցների նոր մոդելներ: Այդ մասին հաղորդվում է բրենդի մայիսի 12-ի մամուլի տեղեկագրում: Շնորհանդեսի տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Նոր մոդելները համալրվել են լուսարձակիչ ներբերանգներով կրկնակի թեւնոցներով, որոնք դաստակը շրջառում են վառ ժապավենի նման: Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա,
ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր:
Dior-ն արդեն հայտնի դերասանների է ներգրավել իր գովազդային արշավներում: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել է Ջոնի Դեփը: