Զարուհի Փոստանջյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ քվեարկության է եկել մարտական տրամադրությամբ: «Այսօր ողջ օրվա ընթացքում մենք դիտարկելու ենք ընտրությունների ընթացքը թե տեղամասերի ներսում, թե դրսում: Նաև օրվա ընթացքում խմբերով ակցիաներ ենք անցկացնում, վերահսկելու ենք ամեն ինչ»,­- նշեց Փոստանջյանը:

Նա բոլոր երևանցիներին հորդորեց մասնակցել քվեարկությանը: «Ես ցանկանում եմ, որ երևանցիները գիտակցեն, որ իրենք էլ մեզ նման գնում են մարտի, իսկ մարտի դաշտն այն քվեախցիկն է, որտեղ ինքը մենակ է մնում»,-­ ընդգծեց թեկնածուն:

Դիմելով ոստիկանության աշխատակիցներին՝ Զարուհի Փոստանջյանը կոչ արեց նրանց ուշադիր լինել, հետևել քվեարկության ընթացքին բոլոր ընտրատեղամասերում և թույլ չտալ, որպեսզի խախտումներ լինեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031