Բաժիններ՝

Microsoft­-ը ցուցադրել է Windows 10-­ի նոր դիզայնը

Microsoft կորպորացիան Սիեթլում Build 2017 մշակողների խորհրդաժողովում ծանուցել է Windows 10-­ի հաջորդ խոշոր նորացումը: Նաեւ ներկայացվել է համակարգի նոր դիզայնը: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում:

Նորացումն ստացել է Fall Creators Update անվանումը եւ պատրաստ կլինի աշնանը: Գործառական համակարգի եւ համակարգային հավելվածների արտաքին տեսքը կփոփոխվի Fluent Design System կոչվող նոր հայեցակարգին համապատասխան: Դրա հիմքում ընկած են անցումների տարբեր էֆեկտների օգտագործումը եւ նոր անիմացիաներ:

Դրա հետ մեկտեղ, ընկերությունը ներկայացրել է մի քանի նոր ծրագրեր եւ ծառայություններ: Դրանցից մեկը Story Remix խմբագիրն է, որն արհեստական ինտելեկտի հիման վրա տեսահոլովակներ էստեղծում օգտատիրոջ լուսանկարներից եւ տեսագրություններից: Նաեւ ներկայացվել է Timeline ինտերֆեյսը, որը ցույց է տալիս, թե ինչի վրա է աշխատել օգտատերը եւ նրան վերադարձնում է ավելի վաղ բացված ֆայլեր, ծրագրեր եւ կայքեր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031