Սակայն կապալի շրջանակում նախատեսված և պետբյուջեից ստացված 108.920.995 դրամ գումարը կոնկրետ և նպատակային աշխատանքների համար օգտագործելու փոխարեն ուղղվել է մանկապարտեզի 5 մասնաշենքերում տարբեր և միմյանց հետ հաջորդականություն չունեցող՝ քանդման, նախապատրաստման, լոկալ նորոգման և այլ աշխատանքների իրականացմանը:
Անգլիական Manchester Evening News-ն անդրադարձել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ խաղին, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Սելտայի» հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 33 ամսվա դադարից հետո կրկին վերադարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայում քննարկում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան այս պահի դրությամբ թիկունք է դարձրել Եվրամիության անդամակցությանը:
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ղեկավար Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ապրիլի 28-ին և 30-ին հանդիպումներ է ունեցել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
Նախ մեզ համար պետք է ընդունելի լինեն մեր նախարարները: Այստեղ է հիմնական հարցը` երբ երկու ուժ համագործակցում են, պետք է կարողանան մեկը մյուսի տեսակետն ընդունել: Իհարկե, իրավունք ունի մեր նախարարների մասին տեսակետ ունենալու, բայց նաեւ մենք էլ կարող ենք նրա նախարարների մասին տեսակետ ունենալ, եւ այդ տեսակետները կարող են տարբերվող լինել: Բայց կարծում եմ, որ այս հանգրվանում նման հարց չկա:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ անպատեհ է համարում, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Լեհաստանի կառավարող կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկու հետ, ինչի մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին օգտվել Ռուսաստանի Դաշնությունից աշխարհի 16 երկիր՝ այդ թվում նաև Հայաստան, դրամական փոխանցումներ կատարելու պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակից՝ «Վկոնտակտե» և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով:
Մայիսի 3-ին ժամանակ առ ժամանակ, 4-7-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Աղջիկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երբ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն 2016-ին գլխավորեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, նա չցանկացավ հեղափոխություն անել թիմի աստղային կազմում:
Twitter սոցիալական ցանցը կասեցրել է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի օգտահաշվի գործողությունը, որտեղ նրան վերաբերող իրադարձություններն ու նորությունները լուսաբանվում էին արաբերեն լեզվով:
Այսօր տեղի ունեցավ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հոր՝ Քալաշ Սլոյանի հուղարկավորության արարողությունը:
Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը։
Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փոստանջյանը հավատում է՝ սարիթաղցին այն մարդը չէ, որ ճնշման ներքո գնա ընտրության. «Սարիթաղցին այս անգամ այդ ճնշման ներքո չի գտնվելու, և հանուն իր ազատության՝ մայիսի 14-ին պետք է մարտի գնա։ Ես այդպես եմ ընկալում, որովհետև մենք ազատագրման այլ ճանապարհ չունենք։ Առնվազն, ազատագրումը պետք է սկսենք Երևանից և ճեղքենք այս իրավիճակը։ Ճեղքենք խաղաղ, համաձայնության և համերաշխության ներքո, փոխենք և սկսենք Երևանից»։
Չինաստանը պահանջել է անհապաղ դադարեցնել ամերիկյան THAAD (Terminal High Altitude Area Defense) զենիթահրթիռային համալիրը մարտական շահագործման հանձնելու գործընթացը Հարավային Կորեայում: Այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը:
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, ապրիլի 27-29-ը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:
Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ-ի) շուկա դուրս գալու համար:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն ամբողջովին մերժում է մեղադրանքի բոլոր կետերը առաջին նախնական դատական լսումների ընթացքում:
Տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Երվանդ Խունդկարյանը ստացել է 129 ձայն, Դավիթ Ավետիսյանը՝ 64 ձայն: ՀՀ դատավորների միության նախագահ է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:
Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել է The New York TImes-ը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում երկրի վարչապետի պաշտոնում կարող է նշանակել կնոջ:
Մայիսի 1-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց գծային բաժին բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Կարինե Ա.-ն։
Առաջին խմբաքանակը երկիր մտցնելուն պես ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից է իմացել և հանդիպում կազմակերպել Արթուր Ալեքսանյանի հետ։
Ապրիլի 30-ին, ժամը 8-ի սահմաններում, Հ. Դավթյանը հիվանդանոցում մահացել է:
Լյուքսեմբուրգում կյանքի 93-րդ տարում վախճանվել է խորհրդային մանկական եւ պատանեկան գրականության դասական Անատոլի Ալեսքինը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ:
Եվրամիությունը չի դիմանա ընտրություններում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի հաղթանակի հետեւանքներին: