Բաժիններ՝

«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման»

Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը։

«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,­ասել Է Դեհղանը, որի
խոսքը մեջբերում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»:

«Բոլոր երկրները պետք է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,-­ընդգծել է իրանցի նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031