Կարեն Կարապետյանն անդրադարձել է վարկերի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվող տուգանքներին
ՀՀ կառավարության այսօվա նիստի ընթացքում վարչպետ Կարեն Կարապետյանն ասաց, որ բազմաթիվ դիմումներ ունեն այն մասին, որ վարկային կազմակերպությունները, բանկերը համապատասխան վարկային պարտավորությունը վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառում են տույժեր կամ տուգանքներ:
«Նման մեխանիզմը, չնայած իր հնարավոր առավելություններին, միաժամանակ բեռ է դառնում մեր համաքաղաքացիների և նույնիսկ տնտեսվարող սուբյեկտների համար: Կարծում ենք, որ մենք այստեղ բան ունենք անելու՝ ստեղծել մեխանիզմներ, որոնք գուցե կխրախուսեն բարեխիղճ վարկատուներին, ավելին՝ նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքները հասցեագրվել են Կառավարության աշխատակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը և Կենտրոնական բանկի նախակագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս ոլորտում անելիք առկա՞ է, թե՞ ոչ:
Վերջինս պատասխանեց, որ դա ընդունված միջազգային պրակտիկա է երկարաժամկտ վարկերի պարագայում, բայց նախորդ տարի օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել, և նոր օրենք է ուղարկվել Ազգային ժողով. այն երկու ընթերցում անցել է, բայց վերջին նիստերը չեն կայացել, ինչի պատճառով քվեարկություն չի եղել: