Բաժիններ՝

«Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի». Լևոն Սարգսյան. «Ա1+»

Ի՞նչն է պակասում մեր արտաքին քաղաքականության մեջ, որ Հայոց ցեղասպանության՝ աշխարհի կողմից ճանաչումն ու դատապարտումը պասիվ ընթացքի մեջ է: Ըստ «Ա1+»-ի՝ Սերժ Սարգսյանի եղբայր, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը չի կիսում այդ տեսակետը. ըստ նրա՝  քաղաքականության մեջ ոչինչ չի պակասում. «Ցեղասպանության ճանաչումը այնքան էլ մեր կամքից չի կախված, ինչքան երեւի այլ երկրների: ՀՀ արտաքին քաղաքականությունը չի նպաստում ճանաչմանը, այլ ուղղալի աշխատում է այդ ուղղությամբ: Դրանք տարբեր բաներ են»:

Ըստ նրա՝ բավականին արդյունավետ են այդ ուղղությամբ աշխատանքներն ընթանում եւ թերություններ մեր աշխատանքի մեջ չկան. «Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, գուցե դեռ մի բան էլ ավելի»:

Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ապա Լեւոն Սարգսյանի վստահեցմամբ՝ ինքը դրանց ընդհանրապես չի հետեւում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930