Երևանում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով շենքից
Ապրիլի 24-ին, ժամը 10:10-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը, որը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: