
Master & Dynamic-ը լսասյունակ է պատրաստել բետոնից

Էլեկտրոնիկայի ամերիկյան արտադրող Master & Dynamic-ը ներկայացրել է անհաղորդալար լսասյունակի նոր մոդելը՝ MA770-ը: Ապրիլի 20-ին այս մասին հայտնել է Highsnobiety-ն: Սարքը պատրաստված է բետոնից եւ կշռում է շուրջ 16 կիլոգրամ:
Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ ընտրությունը հենց այդ նյութի վրա է ընկել այն պատճառով, որ բետոնը լավ է կլանում տատանումն ի տարբերություն փայտի կամ պլաստմասսայի:
Գաջեթն արդեն մատչելի է նախապատվերի համար: Սյունակի գինը՝ 1800 դոլար է:
Master & Dynamic-ը մասնագիտացած է պրեմիում դասի ականջակալների թողարկման բնագավառում, ընկերության կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: