Ա. Քալաշյանը նշեց, որ մի քանի օր առաջ է հանդիպել Ս. Բաբայանին. վերջինիս վիճակը նորմալ է, առողջական խնդիրներ չունի:
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ նավթի արդյունահանման կրճատման համաձայնագրի մասնակից երկրների մեծամասնությունը ցանկանումէ երկարացնել այն:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կլինեն պատմաբանների, խնդրի նեղ մասնագետների տասնյակ հրապարակումներ, մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչող հարյուրավոր հոդվածներ, այլ միջոցառումներ։
Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, զորավարժությունների նպատակն է ստուգել զինված ուժերի մարտական պատրաստվածությունը, զինված ուժերի կառավարման կազմակերպումը և նրանց փոխգործակցությունը մարտական գործո ղությունների ժամանակ:
Ֆրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնն անհանգստանում է, որ Թուրքիայում կայացած հանրաքվեն կբերի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացարձակ իշխանության։
Եվրախորհրդարանի` Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրին ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները տխրեցնող է համարել երկրի ժողովրդավարների համար:
Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան, որ երրորդ ուժը միջամտի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն:
«Համագործակցության այս ուղղությունները նախատեսված են ՆԱՏՕ-Հայաստան Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ): Մեր հիմնական նպատակն է ՆԱՏՕ-ի ստանդարտների ու դրական փորձի փոխանցումը գործընկեր երկրներին»,- նշեց ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 16-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին:
Հնդկաստանի Թամիլնադի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել ցլերի սանձահարման Ջալիքաթու ավանդական խաղերի ընթացքում, ինչի մասին հայտնել է Hindustan Times հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» մարտիկները գործողություն են իրականացրել Դեյր Էզ Զորի նահանգում, որն ուղեկցվել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի դեսանտի իջեցմամբ։
Լոնդոնի հյուսիսարեւելյան շրջանի Դալսթոնի գիշերային ակումբում առնվազն 11 մարդ այվածքներ է ստացել չպարզված «թունավոր նյութի» ներգործությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը ժամանել է ամերիկյան ռազմակայան, որը գտնվում է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ընկած ապառազմականացված գոտու մերձակայքում, ինչի մասին հաղորդել է Asssociatrd Press գործակալությունը։
Այսօր, ինչպես և Հայ առաքելական եկեղեցու բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 17-ին, ժամը 05:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 17-ին, ժամը 04:21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 111 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են 1949 թ. ծնված Ս. Ա.-ի դին:
Այս բուժիչ, հրաշագործ թուրմը հնարել է Սուրբ Հիլդեգարտ Բինգենցին՝ գերմանացի կին վանականը, գրողը և փիլիսոփան:
Միացյալ Նահանգների Apple կորպորացիան վարձել է մի խումբ մասնագետների, որոնք խստագույն գաղտնիության պայմաններում զբաղվում են այնպիսի սարքի մշակմամբ, որը կարող է ճեղքում դառնալ շաքարախտի բուժման բնագավառում:
Էքսկլուզիվ նորույթի նվազագույն գինը կկազմի 77,2 հազար դոլար՝ Ghibli Nerissimo վերափոխակի համար: Ghibli S Nerissimo եւ Ghibli S Q4 Nerissimo սեդանները կարժենան համապատասխանաբար 84 հազար եւ 86,5 հազար դոլար:
Նա աշխատելով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, նույն կենտրոնի սանին լողացնելիս, դրսևորելով անփութություն՝ չստուգելով ջրի ջերմաստիճանը, ջրի ցնցուղը պահել է վերջինիս վրա, որի հետևանքով եռման ջուրն այրել է նրա մարմինը` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
«Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր: Չարիքը չի հասնի քեզ, և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին» (Սաղ. 90: 9-10):
Մթերքը, որ օգտագործում ենք ամենօրյա կյանքում, կարող է ամենևին էլ այն չլինել, ինչ կարծում ենք։ Մթերքի ցանկը, որն ամենահաճախն են կեղծում։
Մարդու օրգանիզմը բարենպաստ միջավայր է մակաբույծների համար։
Ամենից շատ աճել են արդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերը (88 մլրդ դրամով կամ 24.1%-ով)։