Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի աշխատակցուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի աշխատակցուհին հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում, նույն կենտրոնի սանին լողացնելիս, դրսևորելով անփութություն՝ չստուգելով ջրի ջերմաստիճանը, ջրի ցնցուղը պահել է վերջինիս վրա, որի հետևանքով եռման ջուրն այրել է նրա մարմինը` վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, քրեական գործը դատարանում է։