
Էնրիկեի հետ խոսակցությունից հետո Մեսսին և Նեյմարը հրաժարվել են մասնակցել մարզմանը

Կատալոնական «Բարսելոնայում» իրավիճակը լարված է: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում 3:0 հաշվով պարտություն կրելուց հետո կատալոնացիներն այսօր առաջին մարզումն են անցկացրել: Կատալոնական թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը հրաժարվել են մասնակցել մարզմանն այն բանից հետո, երբ Էնրիկեն քննադատել է նրանց խաղը:
Էնրիկեն խոսել է թիմակիցների հետ այն խնդիրների մասին, որ ունեցել են կատալոնացիները Թուրինում: էնրիկեն նշել է նաև, որ ֆուտբոլիստները չունեին պայքարելու ցանկություն և չէին ուզում խաղալ: Այս խոսքերից հետո Մեսսին և Նեյմարն առանձնացել են թիմից և անցկացրել են անհատական մարզում:
Թիմի բժիշկների խոսքերով՝ Մեսսին և Նեյմարը չունեն ֆիզիկական խնդիրներ, և անհատական մարզումները ֆիզիկական վիճակի հետ կապված չեն:
Սիրարփի Աղաբաբյան