Բաժիններ՝

Շտայնմայերը Brexit­-ն ամենամեծ կորուստն է համարել Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության համար

Brexit­-ի մասին որոշումը կարող է ամենազգալի կորստին հանգեցնել Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության համար: Այդ մասին ասված է ԳՖՀ­-ի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ճառում, որը գերմանական պետության ղեկավարն ապրիլի 4­-ին Ստրասբուրգում կարտասանի Եվրախորհրդարանում:

Ճառից հատվածներ է հրապարակել Reuters գործակալությունը: «Հնարավոր է՝ Brexit-­ը բրիտանական ինքնիշխանության ամենամեծ կորուստն է… Եթե մենք համաշխարհային ասպարեզում Եվրոպան չդարձնենք լիարժեք խաղորդ, ապա մենք առանձին­առանձին գնդակ կդառնանք մյուս խաղորդների համար»,­-կարծում է նախագահը:

Շտայնմայերի խոսքով՝ «մոլորություն է այն փաստը, թե ԵՄ­-ից դուրս գալու օգնությամբ կարելի է լիակատար հսկողություն հաստատել իր երկրի նկատմամբ», բրիտանացի ազգայնականները «չեն կարող իրականացնել այդ խոստումը»: Նա «անպատասխանատու» է համարել մարդկանց այն բանում համոզելը, թե «եվրոպական երկիրը միայնակ կամ ԵՄ­-ից դուրս ավելի մեծ ազդեցություն եւ հնարավորություններ կունենա տնտեսական շահերի իրացման համար»:

Նա ընդգծել է, որ Գերմանիան շահագրգռված է ԵՄ-­ի պահպանմամբ, այդ հարցում «առանձնահատուկ պատասխանատվություն» է կրում որպես հանրակցության խոշորագույն երկիրը, բայց իրեն հաշիվ է տալիս «իր հնարավորությունների սահմանների» մասին: Շտայնմայերը հավելել է, որ Բեռլինում ցանկանում են դառնալ «եվրոպական Գերմանիա»: Ավելի վաղ եվրոպացի առանձին քաղաքական գործիչներ հայտարարում էին, որ ԳՖՀ-­ն ձգտում է «գերմանականացնել Եվրոպան»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս