Բաժիններ՝

Բրիտանացին մտադիր է հեծանվով շուրջերկրյա ճամփորդություն կատարել 80 օրում. Guardian

Բրիտանացի մարզիկ Մարկ Բոմոնդը մտադիր է 80 օրում հեծանվով կատարել շուրջերկրյա ճանապարհորդություն եւ համաշխարհային ռեկորդ սահմանել: Այդ մասին հայտնել է Guardian թերթը:

Հեծանվի թամբիկի վրա բրիտանացին մտադիր է անցկացնել 75 օր, երեք օր նա մտադիր է ծախսել թռիչքների վրա եւ եւս մի քանի օր թողնել չնախատեսված հանգամանքների համար: Ամեն օր, ինչպես ենթադրվում է, հեծանվորդն անցնելու էԷ 240 մղոն (386 կիլոմետր), երթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 18 հազար մղոն (շուրջ 29 հազար կիլոմետր):

Բոմոնդը պլանավորում է իր ճանապարհորդությունն ապրիլի 2­-ին սկսել Փարիզում: Այնտեղից նա Պեկին կուղեւորվի Լեհաստանով, Լիտվայով, Ռուսաստանով ու Մոնղոլիայով: Այնուհետեւ նա մտադիր է կտրել­անցնել Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ ԱՄՆ-­ը:

«Ես այդ մասին երազել եմ երկար տարիներ»,­-խոստովանել է հեծանվորդը: «Ես կցանկանայի այս ճանապարհորդությամբ վստահություն ներշնչել մարդկանց, որպեսզի նրանք մարտահրավեր նետեն իրենց հնարավորություններին, որպեսզի, օրինակ, երիտասարդները մի պահ կանգ առնեն եւ մտածեն. «Իսկ ինչպիսին են իմ 80 օրերը»,-հավելել է նա:

Ավելի վաղ Բոմոնդը հեծանվով արդեն կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն, 2008 թվականին նա համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ երկրի շուրջն անցնելով 195 օրում: Ընթացիկ ռեկորդը 2015 թվականին սահմանել է նորզելանդացի մարզիկ Էնդրյու Նիկոլսոնը, երբ երկրագունդը հեծանվով անցել է 123 օրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս