Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Զրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են երկու երկրներում և տարածաշրջանում առկա իրավիճակին՝ կարևորելով փոխըմբռնման մթնոլորտում երկխոսության շարունակականությունը։

Շեշտվել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների հանգամանքը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է առաջիկայում Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP-17 համաժողովի կարևորությունը, անդրադարձ է կատարվել համաժողովի օրակարգային հարցերին, ընդգծվել է գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու նպատակով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031