Բաժիններ՝

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն ապրիլի 4­-6­ն աստիճանաբար կբարձրանա 7-­8 աստիճանով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ապրիլի 3-­ի գիշերը շրջանների զգալի մասում, ապրիլի 3­-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15­-20 մ/վ:

Արդեն ապրիլի 4­-7-­ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի՝ հյուսիս­արևմտյան՝ 3­8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում ապրիլի 3-­ի գիշերը սպասվում են կարճատև տեղումներ: Ապրիլի 3­-ի ցերեկը, 4­-7­-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս