Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է. վաղը ֆուտբոլիստը կմեկնի Գերմանիա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստան-Ղազախստան հանդիպման 36-րդ վայրկյանին վնասվածք ստացավ հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Նախնկան հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է և հայ ֆուտբոլիստին երկար ժամանակ կպահանջվի վերականգնման համար:
Ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը հայտնում է, որ Ղազարյանի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք: Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա արդեն վաղը կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության:
Սիրարփի Աղաբաբյան