Բաժիններ՝

Ստեղծվել է գինու հոսահետքեր չթողնող շիշ

ԱՄՆ-­ի Բրանդեյսի համալսարանից գիտնական Դանիել Փեռլմանն ստեղծել է գինու շիշ, որը հոսահետքեր չի թողնում: Այս մասին հաորդվում է ուսումնական հաստատության կայքում:

Ֆիզիկոս Դանիել Փեռլմանը երեք տարի մշակում էր այնպիսի ձեւի շիշ, որը գինու կաթիլներին թույլ չտա հոսել շշի բերանով:

Ի վերջո գիտնականն ինժեներ Գրեգ Վիդբերգի հետ ստեղծել է անոթ՝ բերանի շուրջը ոչ մեծ ակոսիկով: Երկու միլիմետր լայնությամբ եւ մեկ միլիմետր խորությամբ այդ եզրակի շնորհիվ կաթիլները չեն հոսում շշի վրայով եւ ամբողջ գինին լցվում է գավաթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031