Խուրման օգնում է նաև խուսափել տեսողական խնդիրներից և լյարդի հիվանդություններից
Մահմեդական աշխարհում խուրման դեռ հին ժամանակներից համարվել է սուրբ ուտելիք: Այնտեղ կարծում են, որ խուրման երեխաների համար ամենահամեղ և ամենաօգտակար մթերքն է: Խուրման ուտում են քաղցրավենիքի փոխարեն՝ թեյի կամ կաթի հետ: Այն ամրացնում է ատամներն ու լնդերը, ինչպես նաև՝ լավացնում է ընդհանուր առողջությունը:
Եվ այսպես, որոնք են խուրմայի օգտակար հատկանիշները: Այս հրաշալի քաղցրավենիքը պարունակում է А, С, В վիտամիններ, նիացին, պանտոտենային թթու: Այս բոլոր բաղադրիչների շնորհիվ՝ խուրման օգտակար է մազերին և մաշկին, դրա օգտագործումն օգնում է խուսափել տեսողական խնդիրներից և լյարդի հիվանդություններից, օգնում է օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը, քանի որ իր բաղադրության մեջ ներառում է մեծ քանակությամբ կալիում և մագնեզիում: Այս մթերքը նաև օգտակար է սրտին, քանի որ կալիումի հարուստ աղբյուր է:
Եթե ցանկանում եք կարճ ժամանակահատվածում մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի կիլոգրամներից, լավացնել մաշկի, մազերի, ատամների վիճակը, ուժ հավաքել և ակտիվացնել մտավոր կարողությունը, ամեն օր 10-15 խուրմա կերեք:
Գիտնականները պարզել են ևս մեկ օգտակար հատկանիշ: Խուրմայի բաղադրության մեջ մտնում է օքսիոցին, որն իր հերթին՝ դրական է ազդում ծննդաբերության վրա, մինչծննդաբերական պրոցեսը պակաս ցավոտ է դարձնում:
Խուրմայի 100 գրամը պարունակում է 300 կալորիա: Խորհուրդ չի տրվում օգտագործել խուրման մրգերի և այլ ածխաջրային կամ թթվային մթերքների հետ:
Չնայած բոլոր օգտակար հատկանիշներին՝ խուրման ունի նաև բացասական հատկանիշներ: Այս քաղցր մթերքն արգելվում է շաքարախտով տառապողներին կամ մարսողական խնդիրներ ունեցողներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը