Բաժիններ՝

Մոռացեք եղունգների թուլության մասին. 5 մեթոդ, որոնք իսկապես արդյունավետ են

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ եղունգները թուլանում են տարբեր պատճառներով, և հաճախ դժվար է լինում վերադարձնել դրանց նախկին տեսքը։ Կայքն առաջարկում է արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն հաղթահարել այս խնդիրը. միայն հարկավոր է պարբերաբար կրկնել դրանք։

1. Օրվա ընթացքում երեք անգամ լորի ձու օգտագործեք։ Դա եղունգները կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով։

2. Պարբերաբար աղով վաննաներ արեք։ Մեկ թեյի գդալ ծովի աղը լուծեք տաք ջրում։ Ձեռքերը ջրի մեջ թողեք 20 րոպե։ Վաննայից հետո եղունգներին նշի յուղ քսեք, ապա՝ խոնավեցնող կրեմ։

3. Ամրացնող խառնուրդ։ 70 մլ ջուրը խառնեք 5 գրամ թարմ խմորիչի և 25 գրամ գլիցերինի հետ։ Ամեն օր քսեք եղունգներին՝ նվազագույնը երկու շաբաթվա ընթացքում։ Եղունգներն ավելի ուժեղ կդառնան և ավելի արագ կաճեն։

4. Եղունգներին կիտրոնի կեղև քսեք։ Խորհուրդ է տրվում կրկնել սա ամեն օր։ Կիտրոնը ոչ միայն կամրացնի եղունգները, այլև կփայլեցնի դրանք։

5. Երբեք մետաղական խարտոց մի օգտագործեք։ Դրանք վնասում են եղունգները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031