Բաժիններ՝

2016թ. Հայաստանում օգտատերերի 40 %-ը ենթարկվել է համացանցային սպառնալիքի

«2016 թվականին Հայաստանում յուրաքանչյուր երրորդ օգտատեր համացանցում բախվել է կիբերսպառնալիքների հետ»,- «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով հրավիրված մամուլի ընթրիքին ասաց «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին՝ հավատացնելով, որ մենք դեռևս ապրում ենք թվային միջնադարում:

Մանրամասներ ներկայացնելով սեփական ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների մասին, «Կասպերսկի Լաբորատորիայի» գլխավոր տնօրենը փաստեց.

«Հայաստանում 2016 թվականին յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ համացանցում բախվել է կիբերսպառնալիքի: Նույն տարում աշխարհում օրական միջինը 310 հազար կիբերհանցագործություն է իրականացվել, ինչի արդյունքում համաշխարհային տնտեսությանը տարեկան 400-500 մլրդ ԱՄՆ դոլարի վնաս է հասցվում»:

Կիբերհանցագործությունների թիվն ամբողջ աշխարհում արագորեն աճում է, և պատճառը, ըստ Եվգենի Կասպերսկու՝ միակն է՝ այսօր աշխարհում գրեթե ամեն բան կառավարվում է թվային համակարգով: «Կասպերսկի Լաբորատորիայի» ուսումնասիրության համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է համացանցային սպառնալիքի: Ընդ որում՝ սպառնալիքի տակ է ցանկացած տիպի սարք և օպերացիոն համակարգ: Կիբերհարձակումներից պաշտպանված չեն անգամ բանկերը, պետական ստրուկտուրաները, բիզնես ոլորտը: 2016 թվականին օգտատերերի 62%-ը ենթարկվել է կիբերհարձակման: Եթե մենք համեմատենք այդ թիվը փողոցային հանցագործության հետ, ապա այն ավելի շատ է»,- նշում է Ե. Կասպերսկին:

Կարդացեք նաև

Որպեսզի ավելի դյուրին լինի կիբերհանցագործությունների հետևանքով կրած վնասների մասին պատկերացում կազմելը, Եվգենի Կասպերսկին կեսկատակ առաջարկում է ներկա գտնվողներին՝ չափել դրանց արդյունքները «Հենրիխ Մխիթարյաններով», որը համարժեք կլինի տարեկան 12 հազարի Հենրիխ Մխիթարյանի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս