![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՄՆ Պետդեպը՝ «Հարավային գազային միջանցք» նախագծին աջակցության մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/xw_1343711.jpg)
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ամբողջությամբ աջակցում է «Հարավային գազային միջանցք» նախագծին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի հատուկ դեսպանորդի պաշտոնակատար Մերի Ուորլիքը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած «ԱՄՆ-Ադրբեջան» համաժողովում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսուհետ ևս պատրաստվում է աջակցել «Հարավային գազային միջանցքին»։ «Այդ նախագիծը, ինչպես և ТАР-ը, նպաստելու է Եվրոպա գազի մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացմանը»,-ասել է նա։
ԱՄՆ Պետդեպի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ամոս Խոխշտայնը, նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնը հավատում է «Հարավային գազային միջանցքի» հաջող իրականացմանը։
«ԱՄՆ-ը երկրներից առաջինն է, որը աջակցեց այդ նախագծին»,- հայտարարել է նա։