Բաժիններ՝

Կենտրոնական բանկը 2017թ. ակնկալում է 2.2-3.2% տնտեսական աճ

Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2017 թվականին կարագանան՝ պայմանավորված հիմնականում ՀՀ տնտեսությունում ակնկալվող ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության մի շարք ծրագրերի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ։

Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված գնաճի հաշվետվության մեջ։ Ըստ ԿԲ մասնագետների՝ վերը նշվածի արդյունքում 2017 թվականին ակնկալվում է 2.2-3.2% տնտեսական աճ, որը պահանջարկի տեսանկյունից կապահովվի մասնավոր սպառման 1.7%, մասնավոր ներդրումների 3% աճի, ինչպես նաև զուտ արտահանման հաշվին, որի կազմում ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կանխատեսվում է 5-7% միջակայքում, իսկ ապրանքների և ծառայությունների ներմուծման աճը՝ 0-2% միջակայքում։

Միաժամանակ, տարվա ընթացքում, նախորդ տարվա համեմատ, ակնկալվում է համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության 3.0 զսպող ազդեցություն։ Առաջարկի տեսանկյունից տնտեսական աճին կնպաստի արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճը։

Ըստ ԿԲ-ի՝ կանխատեսվող հորիզոնում տնտեսական աճի տեմպերը կշարունակեն արագանալ՝ գտնվելով 3.2-4.4% միջակայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս