«Եթե ընտանիքի 2 անդամներ, օրինակ՝ կինը և տղամարդը, կռվում են, ամուսնությո՞ւնն է դրա պատճառը». ՀՀԿ ԳՄ անդամը ՀՀԿ թեկնածուների կռվի մասին
«Եթե ընտանիքի 2 անդամներ, օրինակ՝ կինը և տղամարդը, կռվում են, ամուսնությո՞ւնն է դրա պատճառը։ Շատ հետաքրքիր տրամաբանություն է»,- 168.am-ի հետ զրույցում նման հարցադրում արեց ԱԺ պատագամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը՝ ի պատասխան հարցի, թե ռեյտինգային ընտրակա՞րգն է պատճառը, որ Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուների թիմերի միջև է ծեծկռտուք եղել։
Նա բնական համարեց 2 կուսակիցների միջև մրցակցությունը և հարցադրում արեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք ընտրություն առանց մրցակցության»։
Թե նման դեպքերն ինչի՞ հետևանք են հարցին, Գ.Մինասյանը պատասխանեց, որ չի ծանոթացել դեպքին, բայց բոլորը պետք է ուշադիր լինեն՝ և՛ թեկնածուները, և՛ թեկնածուների շտաբների ներկայացուցիչները, և՛ իրավապահ մարմինները. «Դա պետք է բացառել, որովհետև ոչ մեկին դա պատիվ չի բերում»։