
Ֆլոյդ Մեյվեյզերը տոնել է 40-ամյակը սառեցրած դոլարներով զարդարված տորթով

Փետրվարի 24-ին Ֆլոյդ Մեյվեյզերը տոնել է իր 40-ամյակը: Երեկույթի ժամանակ «Money» մականունով անպարտելի բռնցքամարտիկը ներկայացրել է յուրահատուկ տոնական տորթ՝ զարդարված ձեռնոցներով, չեմպիոնական գոտիով և դոլարներով:
Տոնական ընթրիքը տեղի է ունեցել Հոլիվուդում: Մեյվեյզերը պրոֆեսիոնալ ռինգում հաղթել է անցկացրած բոլոր 49 մենամարտերը: Ֆլոյդը 4 տարի անընդմեջ (2012-2015) The Forbes-ի վարկածով դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը