
«Եթե ես խփեմ Մեյվեյզերին, ապա նրա գլուխը կթռնի դեպի տրիբունաները». Քոնոր ՄաքԳրեգոր

UFC-ի մարտին Քոնոր ՄաքԳրեգորը չի կասկածում, որ կհաղթի Ֆլոյդ Մեյվեյզերին: Իռլանդացի մարտիկը շարունակում է տաքացնել հասարակության հետաքրքրությունը Ֆլոյդ Մեյվեյզերի հետ հնարավոր մենամարտի նկատմամբ:
«Ես ընկած եմ այդ մենամարտի հետևից և ոչ ոք չի կարող խանգարել ինձ հասնել դրան: Եթե ես խփեմ Մեյվեյզերին, նրա գլուխը կթռնի դեպի տրիբունաները: Հասկանո՞ւմ եք, եթե ես հասնեմ նրա փոքրիկ գլխին, այն կպոկվի և կթռնի»,- ասել է ՄաքԳրեգորը GQ-ին:
Պետք է նշել, որ կողմերը մոտ ժամանակներս կարող են հայտարարել պայմանավորվածության մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը