«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ընկերներին հայտնել է «Չելսի» տեղափոխվելու մտադրության մասին
Այստեղ էլ «Կապույտներն» առաջ անցան «Արսենալից»:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Ալվարո Մորատայի ձեռքբերումը դարձրել է ամառային տրանսֆերային պատուհանի առաջնային նպատակ, և գործարքը, ամենայն հավանականությամբ, կիրականանա:
Մորատան հիասթափված է «Ռեալում» ստացած ոչ բավարար խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ Մադրիդից: «Չելսիից» բացի, իսպանացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, բայց ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ Ալվարոն արդեն հայտնել է ընկերներին «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու մտադրության մասին:
«Չելսիում» իսպանացին պետք է փոխարինի Դիեգո Կոստային, ով ամռանը կարող է տեղափոխվել Չինաստան:
2016թ. ամռանը Մորատան 30 մլն եվրոյով «Յուվենթուսից» վերադարձավ «Ռեալ»: Մադրիդցիները պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին 60 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը