
Victoria’s Secret -ի հայտնի մոդելը միլիոն ռուբլի է նվիրաբերել ազգությամբ հայ երկրպագուին

Victoria’s Secret -ի հայտնի մոդել Քսենյա Դելին 1մլն ռուբլի է հատկացրել Կրասնոդարում բնակվող հայ անտուն Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու նպատակով: Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, մի խումբ ակտիվիստներ գումար էին հավաքում Միշա անունով պապիկի համար տուն գնելու նպատակով: Այդ ընթացքում նրանք կարողացել են 1,765,լն ռուբլի հավաքել:
68-ամյա Միխայիլ Գարիյանը Կուբան էր գաղթել 1989 թվականին Բաքվից: Նա քաղաքում հայտնի է «դյադյա Միշա» անվամբ: