Մխիթարյանը՝ ձախ պաշտպա՞ն. Մեկնաբանում են մարզիչն ու ֆուտբոլիստը
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիվերպուլ» խաղից հետո շատերի մոտ հարց էր առաջացել, թե ինչպես ստացվեց, որ ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղավարտին հայտնվեց ձախ պաշտպանի դիրքում: Այս մասին խոսել են թե՛ Մխիթարյանը և թե՛ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ սա առաջին անգամը չէր, որ նա խաղում էր այս դիրքում: Ավելի վաղ նա ձախ պաշտպանի դիրքում խաղացել էր «Միդլսբրոյի» հետ խաղում:
«Էական չէ, թե որտեղ կխաղամ: Կարևոր է միայն այն, որ օգնեմ թիմին: Մենք պարտվում էինք 0:1 հաշվով, և ես պատրաստ էի խաղալ ցանկացած տեղ, որտեղ մարզիչը կասեր»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանը ձախ պաշտպանի դիրքում խաղալու մասին խոսել է NBC Sports-ի հետ զրույցում:
Հայ ֆուտբոլիստը նշում է, որ թիմը կարողացավ մինչև վերջին րոպեն պայքարել և հավատաց իր ուժերին, ինչը շատ կարևոր է նման խաղերում:
Մանչեսթերյան ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշում է, որ իրեն պետք էր լրացուցիչ պաշտպան, քանի որ երբ Դարմիանը փոխարինվեց, պետք էր մեկը, ով կփակեր ձախ եզրը:
«Ես դիտում էի խաղը և հասկանում էի, որ պարտվում ենք: Իմ պարանոցը ցավեց, քանի որ ես միայն ձախ կողմ էի նայում: Նայում էի և հասկանում, որ ձախ կողմում գերակշռում են դեղին մազաշապիկով ֆուտբոլիստները: Ես որոշեցի, որ Մխիթարյանը այս դիրքում կարող է օգնել մեզ: Ռիսկային էր, բայց ամեն ինչ լավ ստացվեց»,- ասել է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան