
Ղրղզստանի կողմից մաքսային օրենսգիրքը չստորագրելը չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա

Ղրղզստանի կողմից ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի չստորագրելը կապված է եղել ոչ նորմատիվ փաստաթղթերի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տատյանա Վալովայան: Նրա խոսքով` այն չի անդրադառնալու ԵԱՏՄ-ի գործունեության վրա:
«Ըստ երևույթին, Ղրղզստանի մեր գործընկերներն ավելի մասնամասն են ուսումնասիրում փաստաթղթերը: Մաքսային օրենսգիրքը առանցքային փաստաթուղթ է, որը բավականին երկար և համառ աշխատանքի արդյունք է: Հույս ունենք, որ Ղրղզստանի կողմից օրենսգրքի ստորագրման գործընթացը կլուծվի ապագայում, և մենք այս տարի նոր մաքսային ռեժիմով գործունեություն կծավալենք»,- ասաց Տատյանա Վալովայան: