
«Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ միանգամից 6 թիմ պայքարում են տիտղոսի համար». Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է Անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին կարծիքով:
«Առաջին անգամ 20 տարվա մեջ միանգամից 6 թիմ մրցաշրջանի թեժ ժամանակ պայքարում են տիտղոսի համար: Բոլոր հավակնորդները լավ են հանդես գալիս, բայց «Չելսին» առաջվա պես մեծ առավելությունը պահպանում է: Դեռ ոչ ոք դուրս չի մնում մրցավազքից, գլխավորն է՝ պահպանել ստաբիլություն, սառնասրտություն և կենտրոնացում: Առջևում են Չեմպիոնների լիգան, գավաթները, մեծ խաղեր: Ով կանցկացնի մրցաշրջանի մնացած մասն ամենաքիչ կորուստներով, դեռ հայտնի չէ»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը